| ԳԵԼԱ -ի անդամները Գյումրի քաղաքապետարանում |
| Ա Մկրտչյան, Գյումրու քաղաքապետարանի մշ. և երիտ. բաժնի պետ |
-2016թ.-ին Գյումրին հռչակվեց ՀՀ երիտասարդական մայրաքաղաք: Ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել մինչ այս Գյումրիում երիտասարդների համար:
-Բավականին ծավալուն թեմայի վերաբերյալ
եք ուղղում ձեր հարցադրումը, իրականում այս տարի մոտ 60-ից ավել միջոցառումներ և ծրագրեր են
իրականացվել, որոնցից առաջինը «Գյումրին ՀՀ երիտասարդկան մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացումն էր, Երիտասարդական պալատի բացումը, Երիտասարդների Միջազգային
օրվան նվիրված միջոցառումների շարքը, ինչպես նաև <<Ռոք ֆեստ Գյումրի 2016>>-ը, <<Շիրակի Էքսկիզներ>> միջոցառումը և այլն:
-Ինչպիսի՞ հիմնախնդիրներ ունեն ներկայումս գյումրեցի երիտասարդները:
-Հիմնական խնդիրը աշխատատեղ չլինելու
հետ է կապված, և դա ցավոք սրտի քաղաքապետարանի գործառույթների մեջ չի մտնում, բայց կան կազմակերպություններ, որոնք նոր են ստեղծվել մեր քաղաքում և նոր հնարավորություններ են տալիս երիտասարդներին:
Այդպիսի կազմակերպություններից են «ԹՈՒՄՈ»-ն, Գյումրու Տեղեկատվական կենտրոնը, D-Link-ը:
-Առաջիկայում ինչ՞ նոր ծրագրեր
են սպասվում գյումրեցի երիտասարդներին:
-Մենք ունենք մի շարք նախատեսված միջոցառումների ցանկ, որոնց մեջ է մտնում՝Հացի փառատոնը, Խաչատուր Ավետիսյանի
90-ամյակին նվիրված միջոցառումը և այլն:
Այս ամենը բնականաբար շարունական բնույթ է կրում:
Նյութը պատրաստեցին՝ Ս. Սարգսյանը, Հ. Հակոբյանը, Ա. Սահակակյանը, Մ.
Պետրոսյանը, Ա. Պապիկյանը
Комментариев нет:
Отправить комментарий