понедельник, 28 ноября 2016 г.

ՏՏ ոլորտը և մշակույթը որպես Գյումրու արտաքին կապերի հիմնաքար

 Նոյեմբերի 28-ին Գյումրու երիտասարդ լրագրողներ ակումբի անդամները հանդիպում ունեցան  Գյումրու քաղաքապետարանի «Արտաքին կապերի և արարողակարգի» բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի հետ: Զրույցի ընթացքում խոսվեց Գյումրու արտաքին հարաբերությունների բարելավման,  քույր քաղաքների հետ գործնական կապերի և Գյումրիում տուրիզմի զարգացման ուղղությամբ: 
  Պրն. Հովհաննիսյանը նշեց, որ  իրենք հիմնականում դիմում են տարբեր դրամաշնորհային ծրագրերի, որոնք ուղղված են համայնքային խնդիրների  լուծմանը: Քույր քաղաքների հետ հարաբերություններում առավել կարևորվեց  Չինաստանի Սիան քաղաքի հետ համագործակցությունը, որը նշանավորվեց երկու քաղաքաների միջև բարձր տեխնոլոգիաների և մշակութային ծրագրերի իրականացմամբ: Սիանի հետ հետագա հարաբրություններում հիմնական շեշտը նախատեսվում է դնել տնտեսական հարաբերությունների զարգացման վրա:
Ի դեպ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն արժանացել է Սիանի պատվավավոր քաղաքացու կոչման:
 Գյումրու քաղաքապետարանում <<Արտաքին կապերի, արարողակարգի և տուրիզմի>> բաժնից վերջին շրջանում <<խմագրվել է>> տուրիզմ բառը, սակայն ըստ պրն. Հովհաննիսյանի դա էական ազդեցություն չի կարող ունենալ Գյումրիում տուրիզմի զարգացման վրա:

-Զբոսաշրջիկների սակավ լինելը  կապված է նաև այն հանգամանքի հետ, որ կազմակերպված տուրերում նախատեսված չէ երկարատև այց, և քաղաք ժամանած զբոսաշրջիկները գալիս են մի քանի ժամով, այցելում մի երկու թանգարան և հեռանում,-ընդգծեց Ա. Հովհաննիսյանը:  
Գյումրիում խնդիր կա նաև  պատմամշակութային կոթողների վերականգնման և պահպանման  հետ կապված,  ինչի վերաբերյալ բաժնի պետը փաստեց,  որ տարվում են տարբեր աշխատանքներ՝  ուշադրություն դարձնելով  հին շինությունների  ճարտարապետական տեսքի պահպանմանը:   Նյութի սկզբնաղբյուրը՝

Комментариев нет:

Отправить комментарий