| Գյումրու քաղաքապետարանի կրթ. բաժնի պետ՝ Հ. Սուլթանյան |
Մանկապարտեզները նախադպրոցական տարիքի երեխաների հասարակական դաստիարակության գլխավոր օջախներն են: Այժմ Գյումրի քաղաքում գործում են շուրջ 34 նախակրթարան, որոնցից 24-ը պատկանում է Գյումրու քաղաքապետարանին, իսկ 10-ը՝ հանրակրթական դպրոցներին: Թե որքանով է արդյունավետ, նախադպրոցական կրթությունը Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթարաններում, հարցի շուրջ զրուցեցինք Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանի հետ.
-Քաղաքապետարանին կից գործող նախակրթարաններ այժմ հաճախում է 2400 երեխա, իսկ դպրոցներում գործող նախակրթարաններ՝ 400: Եթե այս թվերը վերածենք տոկոսների, ապա կհասկանանք, որ դա կազմում է մոտավորապես 17 տոկոս: Հասկանալի է, որ այս թիվը չնչին է, հետևաբար դպրոցական նախակրթարանները մեզ համար մրցակցային չեն: Ինչ վերաբերում է վարձավճարներին, ապա նշեմ, որ քաղաքապետարանի ենթակայության նախակրթարաններում գինը տատանվում է 5500-8000 դրամի սահմաններում՝ կախված նախակրթարանի շենքային պայմաններից: Մեր նախակրթարանների առավելությունից է նաև 8-ժամյա աշխատանքային գրաֆիկը: Դպրոցներում բացված նախակրթարանները նախատեսված են երեխաներին դպրոցին նախապատրաստելու համար: Ընդունելություն կազմակերպվում է 5-6 տարեկան երեխաների համար, գործում են միայն ավագ խմբեր:
Գյումրու դպրոցներից մեկում գործող նախակրթարանի ծնողները մեզ հետ զրույցի ընթացքում նշեցին, որ երեխաների վարձավճարը կազմում է ընդամենը 500 դրամ: Մասնավորապես ծնող Սրբուհի Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ երեխաներին նախապատրաստում են դպրոցին, տալիս են անհրաժեշտ գիտելիքներ: Նախակրթարանի միակ թերությունը քիչ ժամաքանակն է, սակայն դա խոչընդոտ չի հանդիսանում՝ հաշվի առնելով սիմվոլիկ գումարը:
Սուլթանյանը նշեց, որ հանրակրթական դպրոցներում գործող նախակրթարաններն ի սկզբանե նախատեսված են եղել գյուղական համայնքների համար:
Նյութը պատրաստեցին ԳԵԼԱ անդամներ՝ Կ. Դավթյանը, Ս. Սահակյանը, Ա.Սահակյանը, Մ. Մանուկյանը:

Комментариев нет:
Отправить комментарий